Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Մաշկի խնամքը գարնանը

Մաշկի խնամքը գարնանը

Եղանակի կտրուկ փոփոխությունները` ուժեղ քամիները, սառը օդը, նույնիսկ առողջ մաշկի վրա բացասաբար են անդրադառնում: Այդ պատճառով մաշկը գարնանը հատուկ խնամք է պահանջում:

 

Օրինակ, անանուխի թուրմը շատ լավ թարմացնում է հատկապես չոր մաշկը: Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ անանուխը լցնել 1 բաժակ եռջրի մեջ, թրմել 30 րոպե եւ ստացված թուրմով լվացվել երեկոյան ու առավոտյան: Թուրմը կարելի է օգտագործել նաեւ սառեցրած վիճակում` սառույցի կտորներով մերսելով մաշկը: Ռեհանի եւ մաղադանոսի հյութը եւս շատ լավ օգնում է մաշկին: Մաղադանոսի կամ ռեհանի թուրմը ազատում է մաշկը թեփոտումից եւ հարթեցնում այն:

 

Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղեւի թուրմը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ կաղնու կեղեւը լցնել 1 բաժակ ջրի մեջ` հասցնելով եռման ջերմաստիճանի (եռացնել 15 րոպե), քամել ու սառեցնել այն: Ստացված թուրմը 1:1 հարաբերությամբ խառնել թուրինջի հյութի հետ ու օգտագործել որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օր, ոչ ավելի:

 

Կոշտացած մաշկի համար շատ լավ սկրաբ կարելի է պատրաստել սուրճի մրուրով ու տաքացրած բուսական յուղով: Զգայուն չոր մաշկի դեպքում բուսական յուղը կարելի է փոխարինել յուղոտ թթվասերով: Այս դիմակը քսել դեմքին ու մերսել 5-10 րոպե: Հետո դեմքը լվանալ գոլ ջրով: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթվա մեջ 2 անգամ: Այն մաշկին հաղորդում է բնական թխություն:

 

Թարմացնող դիմակ է ստացվում նաեւ հազարի (մարոլ) թեւիկներից: Թերթիկները պետք է մանրացնել այնքան, որ ստացվի 2-3 ճաշի գդալ զանգված: Վերջինիս վրա ավելացնել 1 ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Այս դիմակն անհրաժեշտ է հաստ շերտով քսել դեմքին ու պարանոցին` թողնելով 20 րոպե: Դեմքը լվանալ տաք ջրով, հետո ցայել սառը ջրով, այնուհետեւ դեմքը մաքրել թեյի տամպոններով: 10-15 անգամ այս դիմակը դնելով (շաբաթվա մեջ 2-3 անգամ)` մաշկին հաղորդվում է ձգվածություն:

 

Մաշկի կնճիռները հարթեցնող նշանակություն ունեն բրնձով կամ տարեկանի փաթիլներով պատրաստված դիմակները: Բրինձը կամ տարեկանի փաթիլներն աղալ սրճաղացով, որպեսզի դառնա ալյուրի նման զանգված, հետո վրան ավելացնել 2-3 ճաշի գդալ թուրինջի հյութ ու 1 ճաշի գդալ թթվասեր: Դիմակը քսել մաշկին, պահել 20 րոպե ու լվանալ ջրով:

 

Հատկապես չոր մաշկ ունեցողները կարող են ընդունել Կլեոպատրայի լոգանքներ: Նախքան լոգանք ընդունելը պետք է մաքրվել քրտինքից ու կեղտից: 1 լիտր կաթը հասցնել եռման ջերմաստիճանի, ավելացնել 2-3 ճաշի գդալ մեղր եւ 2 ճաշի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ: Այս բաղադրությունը լցնել վաննայի մեջ եւ լոգանք ընդունել 20 րոպե: Այսպիսի լոգանք պետք է ընդունել մի քանի օր, որպեսզի արդյունքը զգալի լինի:

 

Ավիտամինոզը գարնանային հիվանդություն է

 

Ավիտամինոզը հիմնականում համարվում է գարնանային հիվանդություն: Հաճախ են մարդիկ գարնանն ունենում գերհոգնածության, քրոնիկական անքնության զգացում: Այս վիճակից դուրս գալու համար պետք է ընդունել վիտամիններ:

 

A խմբի վիտամիններն օգնում են ազատվել մաշկի հետ կապված խնդիրներից, B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության պրոցեսները: Վիտամին C-ն լավ պայքարի միջոց է մրսածության դեմ եւ բարձրացնում է դիմադրողականությունը:

 

Վիտամին D-ն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները, իսկ ահա վիտամին E-ն օգնում է օրգանիզմից դուրս մղել բազմաթիվ թունավոր նյութեր ու տոքսիններ: Մեզ մնում է հասկանալ, թե ինչպես պետք է ստանալ այս կամ այն վիտամինը: Թեեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօրվա մրգերն ու բանջարեղենն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով, այնուամենայնիվ, մարդիկ գերադասում են դրանք բազմաթիվ դեղատնային վիտամիններից: Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում կիվին: Բացի այն, որ կիվին պարունակում է շատ վիտամիններ, հանքային աղեր, այս փոքրիկ կանաչ միրգը կարող է բավարարել մի քանի օրվա վիտամին C-ի չափաքանակը: Բնականաբար, հաջորդ հորիզոնականում խնձորն է:

 

Վիտամիններով հարուստ են նաեւ սոխը, սխտորը, գազարը, կաղամբն ու բազուկը, ինչպես նաեւ կանաչեղենը:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. my-derma.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Հղիություն, ծննդաբերություն
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ